ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
03.05.2023 | 23:29

Ըստ Աշխարհի պրոբլեմների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալների՝ համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին։ Միայն 2022 թվականին աշխարհում 2 տրիլիոն եվրո է ծախսվել զենքի և զինամթերքի արտադրության համար։

Արդեն իրավիճակը հասել է նրան, որ արտադրողները չեն կարողանում ապահովել սպառողների պահանջարկը։ Նրանք պատճառաբանում են, որ չեն հերիքում արտադրության համար անհրաժեշտ նյութերը, միջոցներն ու սարքավորումները։

Պատկերացնու՞մ եք՝ երկու տրիլիոն եվրո…

Մինչդեռ աշխարհում սովից մեռնում են միլիոնավոր մարդիկ, երկրագունդը տառապում է բնապահպանական և այլ հումանիտար շատ-շատ խնդիրներ լուծելու անկարողության պատճառով։

Եվ այդ ամենի վրա թքած ունեն բոլորը, բոլոր իշխանությունները՝ դեմոկրատներ, թե տոտալիտար համարվող:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ